Եվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համար
ОБЩЕСТВОՀոկտեմբերի 31-ին նշվում է Խնայողությունների համաշխարհային օրը։ Սա լավ առիթ է մտածելու քո ծրագրերի մասին և հիշելու, որ նպատակներին հասնելու համար միշտ չէ, որ անհրաժեշտ են մեծ գումարներ:
Գուցե ուզում ես ճանապարհորդել, նոր բան սովորել, որևէ գնում անել կամ պարզապես պահուստ ունենալ անսպասելի ծախսերի համար։
Իսկ եթե սկսես հենց այսօ՞ր
Սկզբում որոշիր՝ որքան գումար է քեզ անհրաժեշտ և ամսական որքան կարող ես խնայել։ Օրինակ՝ ամեն ամիս 10,000 դրամ առանձնացնելով՝ մեկ տարում կկուտակես 120,000 դրամ՝ առանց հնարավոր տոկոսային եկամուտը հաշվի առնելու։
Խնայելու համար կարևոր է ոչ միայն գումար առանձնացնելը, այլև սեփական նպատակներին և հնարավորություններին համապատասխան տարբերակ ընտրելը։
Խնայողությունների համաշխարհային օրվա կապակցությամբ Ամիօ բանկը ներկայացնում է գումարը խնայելու և ներդնելու երեք տարբերակ։
Խնայողական հաշիվ
Ամիօ բանկի խնայողական հաշիվը կարող ես պարբերաբար համալրել և անհրաժեշտության դեպքում օգտվել կուտակված գումարից։ Հաշիվը բացվում է ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով, իսկ հաշվարկված տոկոսագումարներն ամեն ամիս ավելացվում են մնացորդին։
Պարտատոմսեր
Եթե ցանկանում ես խնայողություններդ ներդնել և պարբերաբար արժեկտրոնային եկամուտ ստանալ, կարող ես դիտարկել Ամիօ բանկի պարտատոմսերը։
Ներդրումը հնարավոր է սկսել մեկ պարտատոմսից, իսկ արժեկտրոնային եկամուտը ստանալ՝ թողարկման պայմաններով սահմանված պարբերականությամբ։ Պարտատոմսի անվանական արժեքը վերադարձվում է մարման ժամկետին։
Ավանդ
Տոկոսային եկամուտ ստանալու մեկ այլ հուսալի և շահավետ տարբերակ է ժամկետային ավանդը։ Ամիօ բանկում դրամային ավանդ կարող ես ներդնել՝ սկսած 30,000 ՀՀ դրամից։ Հասանելի են նաև ավանդներ ԱՄՆ դոլարով, եվրոյով և ՌԴ ռուբլով՝ տարբեր ժամկետներով։
Սկսիր նպատակից՝ ընտրելով Քեզ հարմար տարբերակը։
Ամիօ բանկի առաջարկներին ծանոթացիր հետևյալ հղումներով՝
Խնայողական հաշիվ | Պարտատոմսեր | Ավանդներ
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Էլ․ հասցե՝ [email protected]
Հեռ․՝ +374 10 59 20 20
amiobank.am



