Բալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը
МЕЖДУНАРОДНОЕԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը և ավելի քան մեկ ժամ սպասել օգնության։
Չորս ռուսաստանցի զբոսաշրջիկ մեկնել է Նուսա Պենիդա կղզու մերձակայքում սնորկլինգով զբաղվելու։ Ծոցից դուրս գալիս նավակի հետնամասում պայթյուն է որոտացել։ Նախնական տվյալներով՝ պատճառը կարող էր լինել մարտկոցի անսարքությունը։ Նավակը բռնկվել է, և զբոսաշրջիկները, ինչպես նաև ուղեկցորդը, նետվել են ջուրը։
Մոտ 70 րոպե անց նրանց նկատել է մեկ այլ նավակի անձնակազմը և դուրս բերել ջրից։ Զբոսաշրջիկները չեն տուժել, իսկ նավապետը ոտքերի լուրջ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Պայթյունի պատճառները պարզում է ոստիկանությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



