Հայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ
МЕЖДУНАРОДНОЕՀոկտեմբերի 31-ին Բահրեյնում՝ «Մանամայի երկխոսության» շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Յուսեֆ Ռաջինի հետ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև բարեկամության ու փոխադարձ վստահության վրա հիմնված գործընկերության հետագա զարգացման հարցերը։
Կողմերը բարձր են գնահատել բազմակողմ հարթակներում արդյունավետ համագործակցությունն ու փոխադարձ աջակցությունը։
Անդրադարձ է կատարվել նաև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման, ինչպես նաև արհեստական բանականության ոլորտում փոխգործակցության հնարավորություններին։
Նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների շուրջ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի համերաշխությունը առկա խնդիրների հանգուցալուծման հարցում և աջակցությունը տարածաշրջանային կայունությանն ուղղված միջազգային ջանքերին։



