4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքով
МЕЖДУНАРОДНОЕՀնդկաստանի Դելի քաղաքում կոշիկների գործարանում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով առնվազն չորս մարդ է մահացել, և ևս երկուսը վիրավորվել են։
Ըստ Times of India-ի՝ տեղական լրատվամիջոցների հղումով, հրդեհը բռնկվել է Մանգալպուրի արդյունաբերական գոտում գտնվող գործարանի նկուղային հարկում։
Շենքից անգիտակից վիճակում փրկված վեց անձ տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանցից չորսը մահացել է, երկուսը շարունակում են գտնվել բժշկական հսկողության տակ։
Հրդեհը մարեցնելու համար ներգրավվել է ավելի քան 20 հրշեջ-փրկարարական խումբ։ Հրշեջ-փրկարարական աշխատանքները տևել են մոտ չորս ժամ՝ գործարանում առկա բարձր այրվող նյութերի, այդ թվում՝ ռետինի և քիմիական նյութերի պատճառով:
Ոստիկանությունն ու դատաբժշկական փորձագետները սկսել են հետաքննություն դեպքի պատճառների վերաբերյալ: Մասնավորապես, մասնագետները ուսումնասիրում են շենքի հատակագիծը, մուտքերի և ելքերի առկայությունը և հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վիճակը:



