Իրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
МЕЖДУНАРОДНОЕԻրանցի պաշտոնյաները ներկայումս անհրաժեշտություն չեն տեսնում ամերիկացիների հետ հանդիպման համար. խորհրդակցություններն ընթանում են միջնորդների միջոցով, շաբաթ օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Այս պահին մենք ամերիկացիների հետ հանդիպման անհրաժեշտություն չենք տեսնում։ Մեր պայմանները հստակ են և միանշանակ։ Միջնորդները շարունակում են խորհրդակցությունները այս հարցի շուրջ», -հայտարարել է Արաղչին կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի եթերում։
Նա ընդգծել է, որ բանակցությունների ծրագրերի վերաբերյալ ցանկացած ենթադրություն ընդամենը լրատվամիջոցների կողմից արված կանխատեսում է։
Նախարարը հաստատել է, որ իրանական պատվիրակությունը մեկնել է Դոհա։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



