Ռեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկին
СПОРТՄադրիդի «Ռեալը» շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիստերի նկատմամբ, հաղորդում է armsport.am-ը։
«Կարմիրները» չեն շտապում երկարաձգել արգենտինացու պայմանագիրը, որի ժամկետն սպառվում է 2028 թվականին, ինչը հաճախ ֆուտբոլիստի հնարավոր հեռանալու վերաբերյալ խոսակցությունների առիթ է դառնում։ Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ հղում անելով El Intransigente-ին, «սերուցքայիններն» արդեն հունվարին պատրաստ են Մակ Ալիստերի դիմաց առաջարկել իրենց երեք ֆուտբոլիստներից մեկին․ խոսքն Էդուարդո Կամավինգայի, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի և Բրահիմ Դիասի մասին է։
«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է մերսիսայդյան ակումբի 27-ամյա կիսապաշտպանին տեսնել իր թիմում։ Սպասվում է, որ կողմերի միջև բանակցությունները կարող են կայանալ դեկտեմբերին՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի բացումից առաջ։
Հետևեք մեզ՝ այստեղ



