Թրամփը կարող է միջուկային հարված հասցնել Իրանին․ Կառլսոն
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը առաջիկա մի քանի օրվա ընթացքում կարող է միջուկային հարված հասցնել Իրանին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ճնշման ներքո։ Նման հայտարարություն Էքս սոցիալական ցանցում արել է ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնը։
Հարձակման հավանական թիրախ, լրագրողի խոսքով, կարող է դառնալ Փիքաքս լեռը, որտեղ, իսրայելական հետախուզության տվյալներով, Իսլամական Հանրապետությունը կարող էր վերսկսել ուրանի հարստացման ծրագիրը։
Կառլսոնը նշել է, որ ոչ մի զենք չի կարող հաղթահարել օբյեկտի գրեթե 100 մետրանոց պաշտպանությունը, ուստի «միակ տարբերակը միջուկային հարվածն է»։ Նրա խոսքով՝ Նեթանյահուն ձգտում է դրան խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված անկայուն քաղաքական իրավիճակի պատճառով։
Լրագրողը նշել է, որ ամերիկացի առաջնորդը, հավանաբար, դեռ վերջնական որոշում չի կայացրել և խորհրդակցություններ է անցկացնում իր խորհրդականների, այդ թվում՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ, ովքեր հակված են Թեհրանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելուն։



