33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի Պրիմորիեի երկրամասի 33-ամյա բնակիչը մահացել է՝ երկարատև վեյփինգի հետևանքով առաջացած առողջական բարդությունների ֆոնին։
Կավալերովո բնակավայրից տղամարդը բժշկական օգնության է դիմել շնչառության լուրջ դժվարությունների պատճառով։ Բժիշկները նրա մոտ ախտորոշել են երկկողմանի թոքաբորբ, թոքային ֆիբրոզ և տուբերկուլյոզ։
Հիվանդի վիճակը հետագայում վատացել է։ Նրա մոտ հայտնաբերվել է նաև լեյկեմիա, որն ի վերջո հանգեցրել է շնչառական անբավարարության։ Տղամարդը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Բժիշկների գնահատմամբ՝ երկարատև վեյփինգը եղել է նրա առողջական վիճակի վատթարացմանը նպաստած գործոններից մեկը։ Նշվում է, որ տղամարդը շուրջ 17 տարի էլեկտրոնային ծխախոտ է օգտագործել։ Նրա վիճակի վրա ազդել են նաև տուբերկուլյոզն ու մյուս հիվանդությունները։
Ավելի վաղ Լենինգրադի մարզում վեյփ օգտագործելուց հետո դպրոցական է հոսպիտալացվել։ 13-ամյա աշակերտը դպրոցական զուգարանում ծխելուց հետո կորցրել էր գիտակցությունը և ընկել՝ գլխի բազմաթիվ վնասվածքներ ստանալով։
Այս դեպքը ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրում էլեկտրոնային ծխախոտների օգտագործման հնարավոր առողջական վտանգների վրա։ Past.am-ը ներկայացնում է տեղեկությունը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին։



