Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել
МЕЖДУНАРОДНОЕԲելգիայի վարչապետ Բարտ Դե Վևերը թագավորին հրաժարականի դիմում է ներկայացրել թագավորության 2027 թվականի բյուջեի շուրջ կոալիցիոն բանակցությունների ձախողման պատճառով։ Այս մասին ասված է թագավորական պալատի պաշտոնական հայտարարության մեջ։
Որպես կանոն, միապետը մերժում է կառավարության ղեկավարի հրաժարականի առաջին դիմումը և նրան հանձնարարում է բանակցային ևս մեկ փորձ ձեռնարկել։ Հաճախ քաղաքական ճգնաժամի սպառնալիքի տակ կուսակցությունները գնում են փոխզիջումների, եթե նրանց մեծամասնությունը չհամարի, որ նոր ընտրություններ կազմակերպելն իրենց համար քաղաքականապես ավելի շահավետ է։
Այժմ Բելգիայի կառավարությանը, ռազմական ծախսերի ավելացման պայմաններում, տարեկան բյուջեում չի հերիքում 10 միլիարդ եվրո, որոնք հայթայթելու համար անհրաժեշտ է կամ կրճատել սոցիալական ծախսերը, կամ բարձրացնել հարկերն ու տուրքերը։
2025 թվականին Բելգիայի պետական պարտքը հասել է 735 միլիարդ եվրոյի կամ ՀՆԱ-ի 110%-ին։ Սա աննախադեպ բարձր մակարդակ է, և Դե Վևերը փորձում է առավելագույն ջանքեր գործադրել, որպեսզի թույլ չտա դրա հետագա աճը, այսինքն՝ բյուջեի դեֆիցիտը չփոխհատուցի նոր փոխառություններով։



