Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով
ПОЛИТИКАԱպագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի։ Այս մասին, պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Առայժմ հազիվ թե դրա մասին հնարավոր լինի խոսել։ Ըստ էության, տեղում տիրող գործերի վիճակն ավելի քան խոսուն կերպով վկայում է տվյալ պահին նման ծրագրերի իրականացման անհնարինության մասին։ Բայց թե ինչ կլինի ապագայում, ցույց կտա ժամանակը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան թույլատրելի է համարում ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի ԵՄ ռուսական գազի մատակարարումների վերականգնման հնարավորությունը։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ը իբր հանդես են գալիս Ուկրաինայի տարածքով խողովակաշարերով դեպի Եվրոպա ռուսական գազի մատակարարումների շուտափույթ վերականգնման օգտին։
Թերթը նաև պնդում է, որ Վաշինգտոնում «Հյուսիսային հոսք» գազատարի աշխատանքի վերականգնումը դիտարկում են որպես ավելի խոշոր գործարքի պոտենցիալ կարևոր բաղադրիչ, որը ոչ միայն կհանգեցնի ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը, այլև կլուծի Ռուսաստանի վաղեմի տարաձայնությունները ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցների հետ։



