90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետ
МЕЖДУНАРОДНОЕ90-ամյա ճապոնացի բոդիբիլդեր Տոշիսուկե Կանազավան Իսպանիայում մասնակցել է բոդիբիլդինգի միջազգային մրցույթի։ նա մրցել է իրենից մի քանի տասնամյակ փոքր մասնակիցների հետ։
Նա մրցանակային տեղ չի զբաղեցրել, բայց չի էլ պատրաստվում հրաժարվել սպորտից։ Կանազավան մտադիր է 93 տարեկանում կրկին դուրս գալ մրցահարթակ՝ ցույց տալով, որ տարիքը խոչընդոտ չէ մարզվելու և ակտիվ կյանք վարելու համար։
Կանազավայի խոսքերով՝ իր մարզավիճակը պահպանելու գաղտնիքը տասնամյակներ շարունակ հետևած ճապոնական սննդակարգն է, որի մեջ ներառված են շագանակագույն բրինձը, նատտոն և միսո ապուրը։
«Ես ցանկանում եմ ամբողջ կյանքում զբաղվել բոդիբիլդինգով։ Երբ որևէ բան անելու որոշում ես կայացնում, պետք է վճռական լինես այն մինչև վերջ հասցնելու հարցում», – ասել է 90-ամյա ճապոնացին։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как вы думаете, где будет Армения?



