Թուրքիան 35 կմ երկարությամբ պատ է կառուցել Սիրիայի հետ սահմանին
МЕЖДУНАРОДНОЕՍեփական անվտանգությունն ուժեղացնելու համար Թուրքիան Սիրիայի հետ սահմանին 35 կմ երկարությամբ բետոնե պատ է կառուցել:
Այս մասին, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:
Գործակալության հետ զրույցում Սիրիայի սահմանին մոտ Հաթայի շրջանում տեղակայված թուրքական սահմանային 2-րդ գնդի հրամանատար Մեհմեթ Ալի Թունան հայտնել է, որ մոդուլավոր պատի բարձրությունը երեք մետր է, լայնքը` երկու մետր, իսկ յուրաքանչյուր մոդուլի քաշը` 7 տ:
Նրա խոսքով` իրենք շարունակում են Սիրիայի հետ սահմանը պատով փակելու աշխատանքները եւ ծրագրում են ընթացիկ տարում կառուցել եւս 40 կմ երկարությամբ պատ:
«Մինչ այժմ Հաթայի շրջանում Սիրիայի հետ սահմանին ավարտվել է 35 կմ երկարությամբ մոդուլավոր պատի շինարարությունը: Մինչեւ ապրիլի վերջ ծրագրում ենք ավարտին հասցնել նահանգի հետ ամբողջ սահմանի 72 կմ երկարությամբ մասը պատնեշելու գործը: Դա նշանակում է, որ պատով փակված կլինի ամբողջ սահմանի մեկ չորորդ մասը», -հայտնել է թուրք գնդապետը:



