«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք Չալաբյան
ПОЛИТИКА«Հանրային հեռուստաընկերությունը, որը ֆինանսավորվում է ՀՀ հարկատուների միջոցներից և օրենքով պարտավոր է պաշտպանել չեզոքություն և բազմակարծություն, վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»,- Հանրային հեռարձակողի խորհրդի շենքի դիմաց «ՀայաՔվե» միավորման բողոքի ակցիայի ժամանակ ասել է Ավետիք Չալաբյանը և ներկայացրել Հանրայինին ուղղված նամակ-պահանջ։
«Սեպտեմբերի 27-ին հանրային հեռարձակողը ոչ միայն անուշադրության մատնեց այդ շատ կարևոր օրվա խորհուրդը և չլուսաբանեց, այլև երեկոյան ժամանցային համերգ դրեց, որը ինչ որ իմաստով բազմահազար հայ ընտանիքների ցավին ավելացրեց նաև վիրավորանքը։ Դրան գումարվում է նաև այն, որ Հանրային հեռուստատեսությունն ընդհանարապես հանդես չի գալիս որպես հանրային, որը պետք է աշխատի ամբողջ հանրության համար, այն հանդես է գալիս որպես գործող վարչախմբի կուսակցական հեռուստաալիք՝ բացարձակ կողմնակալ հեռարձակում իրականացնելով»,- շարունակեց Չալաբյանը: «Ելնելով վերոնշյալից՝ պահանջում ենք Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանի և Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի անհապաղ հրաժարականը»,- նշեց նա։



