Գազի գնի 10 տոկոս աճի ազդեցությամբ՝ գնաճը կավելանա ևս 0,8 տոկոսով. ԿԲ նախագահ
ЭКОНОМИКАՄենք հաշվարկել ենք, որ գազի գնի 10% աճն ուղղակի և անուղղակի ազդեցություն կունենա սպառողական ինդեքսի վրա. գնաճը կավելանա ևս 0,8%-ով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նա պարզաբանել է, որ ուղղակի ազդեցությունը ենթադրում է սպառողների համար գազի սակագնի անմիջական՝ 10%-ով բարձրացում։
«Բացի այդ, առկա է ավտոլցակայանների գործոնն ու էլեկտրաէներգիայի արտադրության մեջ գազի բաղադրիչը։ Այս ամենը հաշվի առնելով՝ գնաճը կկազմի 0,6%։ Դրանից զատ, հարակից ճյուղերում արտադրության վերջնական արժեքը կարող է աճել 0,1-0,2%-ով»,- հավելել է նա։
Գալստյանը նկատել է, որ գազի ապագա գնի վերաբերյալ տեղեկություններ դեռևս չկան, ուստի այս հարցի շուրջ որևէ կոնկրետ սցենար մշակելը վաղաժամ է։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час



