ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով
ПОЛИТИКА«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի»։
Այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն երկխոսությունը նպաստում է կուտակված կոնֆլիկտային ներուժի նվազեցմանը և հեռանկարային համագործակցության ենթակառուցվածքների ձևավորմանը։ Հույս ենք հայտնում երկու պետությունների միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման վերաբերյալ»,- հայտարարել է Մասադիկովը՝ ելույթ ունենալով Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի IV միջազգային խորհրդաժողովում։
Այն անցկացվում է նոյեմբերի 3-4-ը Մինսկում։ Դրան մասնակցում է ավելի քան 600 մասնակից աշխարհի 50 երկրից։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



