Ավարտվել է Երեւանի պատանիների շախմատի առաջնությունը
СПОРТԵրեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվել է Երեւանի պատանիների առաջնությունը: Տարիքային չորս խմբերով անցկացվող մրցաշարին այս տարի մասնակցել է 216 երեխա։ Կայացած 9 տուրերի արդյունքում մինչեւ 10 տարեկանների մրցաշարում հաղթող է ճանաչվել Ռադիկ Աբրահամյանը, մինչեւ 12 տարեկանների մրցաշարում հաղթել է Էրիկ Չաքրյանը, Մինչեւ 14 տարեկանների մրցաշարում՝ Նարեկ Գեւորգյանը, մինչեւ 16 տարեկանների մրցաշարում՝ Դավիթ Զիրոյանը: Բոլոր մրցաշարերում հաղթողները 9 հնարավորից վաստակել են 7,5 միավոր:
Շախմատի 2016 թվականի Երևանի պատանեկան առաջնության մրցանակակիրներին գավաթներ ու մեդալներ է հանձնել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



