8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
ОБЩЕСТВОԱյսօր՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass» մակնիշի, «Opel Zafira» մակնիշի, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները և կցորդիչով բեռնատարը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի տեղում մահացել են, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



