Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի
ОБЩЕСТВОՈւշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի։ Այս մասին տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ի երեկոյան Ուշիի ոլորաններում բախվել էին «Jeep Compass», «Chevrolet Volt», «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները և կցորդիչով բեռնատարը։ Վթարի հետևանքով կա նաև 3 վիրավոր։
Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մյուս տուժածն այս պահին վիրահատվում է, իսկ երրորդն անցնում է անհրաժեշտ հետազոտությունները, նրա առողջական վիճակը միջին ծանրության է:
Զոհվածների անունները դեռևս չեն հաղորդվում:
NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրում պարզել էր, որ մահացածներից երկուսը երիտասարդ ամուսիններ էին։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



