Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան
БЛОГԱյսօր կայանալու է Գագիկ Ծառուկյանի գործով դատավարությունը։ Արդեն չորս ամիս է, ինչ Գագիկ Ծառուկյանն ապօրինի ազատազրկված է՝ կեղծ մեղադրանքների հիման վրա հարուցված քրեական գործով։
Փաստաբանական խմբի մանրամասն պարզաբանումներից և հրապարակված տեսանյութերից պարզ է դառնում, որ ամբողջ պատմության մեջ տուժողը հենց Գագիկ Ծառուկյանն է, և հենց նրա հանդեպ է քրեորեն պատժելի արարք կատարվել։
Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ։ Արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է։ Մենք պահանջում ենք ազատություն՝ Գագիկ Ծառուկյանի, ինչպես նաև կեղծ մեղադրանքների հիման վրա հարուցված քրգործերով բոլոր հետապնդվողների համար։
Մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ ակտիվորեն աշխատելով ոչ միայն տեղական, այլև միջազգային իրավապաշտպան կառույցների, լրատվամիջոցների, ակտիվիստների, համաշխարհային հեղինակություն վայելող գործիչների հետ՝ մեծացնելով միջազգային հետաքրքրությունը այս գործի և ընդհանրապես Հայաստանում իրականացվող ընտրովի արդարադատության խնդրի հանդեպ։
Ազատությո՛ւն Գագիկ Ծառուկյանին և մյուս քաղբանտարկյալներին։
Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդ
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



