Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանում գտնվող Ozon-ի պահեստին
МЕЖДУНАРОДНОЕՆոյեմբերի 4 -ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ադիգեայի Ադիգեյսկ քաղաքում գտնվող Ozon -ի լոգիստիկ կենտրոնին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է Current Time -ը, աշխատակիցները նախապես տարհանվել են, տուժածներ չկան։
ԱԹՍ -ի բեկորները վնասել են նաև գազատար և մասնավոր տուն։ Հաղորդվում է Ղրիմում գտնվող օդանավակայանի և Դոնեցկի տվյալների կենտրոնի վրա հնարավոր հարձակումների մասին, սակայն այդ տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ռուսաստանի տարբեր շրջանների, Ղրիմի, Սև և Ազովի ծովերի վրա ընդհանուր առմամբ ոչնչացվել է 709 ուկրաինական ԱԹՍ։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



