«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ
СПОРТ«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 4-րդ տուրի «Ասթոն Վիլայի» դեմ կայացած խաղում (3-0) թիմի կիսապաշտպան Ռոդրիի ստացած վնասվածքի մասին։
Իսպանացի ֆուտբոլիստը խաղի ընթացքում մկանային անհանգստություն էր զգացել և փոխարինվել էր ընդմիջմանը։ Նրա փոխարեն խաղադաշտ էր դուրս եկել Մարկ Բեռնալը: Ինչպես նշվում է կատալոնական ակումբի տարածած պաշտոնական հայտարարության մեջ, անցկացված բուժզննման արդյունքում Ռոդրիի մոտ ախտորոշվել է աջ ազդրի հետին մկանի թեթև վնասվածք: Ապաքինման ստույգ ժամկետներն առայժմ հայտնի չեն:
Վնասվածքի պատճառով Ռոդրին ստիպված կլինի բաց թողնել Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի շրջանակում նոյեմբերի 8-ին կայանալիք Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ արտագնա հանդիպումը:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



