Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի
МЕЖДУНАРОДНОЕRegion Monitor. Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ոստիկանության իրականացրած ստուգայցերի ընթացքում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի 34 կին՝ բարոյականության և հասարակական կարգի խախտման մեղադրանքով։ Այս մասին հայտնել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։
Դիվանագիտական ներկայացուցչության փոխանցմամբ՝ ձերբակալությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 23-ին Անկարայի գիշերային ակումբներում իրականացված ոստիկանական ստուգայցերի ընթացքում։
Ձերբակալված կանանց բջջային հեռախոսներն առգրավվել են, սակայն նրանց հնարավորություն է տրվել ստացիոնար հեռախոսով կապ հաստատելու հարազատների հետ։
Ներկայումս ձերբակալվածները գտնվում են «Աքյուրթ» արտաքսման կենտրոնում։ Դեսպանատան տեղեկացմամբ՝ առաջիկայում նախատեսվում է դատական նիստ։ Նշվում է, որ Ռուսաստանի հյուպատոսության աշխատակիցներն արդեն հանդիպել են ձերբակալված քաղաքացիներին։ Իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրի փոխանցմամբ՝ դատական նիստից հետո ՌԴ քաղաքացիները կարտաքսվեն Թուրքիայից։



