Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Պետության ղեկավարն Ազգային ժողովում խրոխտ տոնով ասում է, որ պետական բյուջեի ցուցանիշներն ավելացել են, և բոլորը ծափահարում են։ Դրանք բոլորը գնաճի ուղիղ հետևանքն են։ Պետության ղեկավարը միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով, որպեսզի պետական բյուջեի ցուցանիշներն ավելանան, և հետո նա խրոխտ տոնով հայտարարի, թե պետական բյուջեի եկամտային մասն ավելացել է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը, երբ զրույցի սկզբում անդրադառնում ենք երկրում գնաճի ահագնացող տեմպերին։ Ընդգծում է՝ նախ պետք է հասկանալ, թե գնաճի ճշգրիտ հիմքերը որտեղից են գալիս։ «Վերջին տարիներին, պայմանավորված մի շարք հանգամանքներով, Սփյուռքի մեր հայրենակիցների մոտ ձևավորվեց հայրենիքում տուն ունենալու բնական պահանջարկ։ Դրա հաշվին սկսվեց բնակարանային ձեռքբերումների հետաքրքրվածություն առաջ գալ։ Ինչո՞ւ եմ ասում հետաքրքրվածություն, որովհետև գործարքները դեռևս պահանջարկին չեն համապատասխանում, իրական գործարքներ դեռևս տեղի չեն ունենում այդքան մեծ ծավալով։ Այսպիսով, սպասումներ են ձևավորվում, դրանից բխում է անշարժ գույքի արժեքի բարձրացումը, ընդ որում՝ անշարժ գույքի և՛ ձեռքբերման, և՛ վարձակալության արժեքների։ Ռեստորանները, սրճարանները, խանութները, որոնք վարձակալական հիմունքներով են աշխատում, վարձակալական վճարի ավելացման պարագայում չեն կարող ապրանքների սակագները չբարձրացնել, որ կարողանան և՛ վարձավճարները, և՛ աշխատավարձերը, և՛ հարկերը սպասարկել և այլն։ Մի կողմից՝ վարձակալական սակագներն են, որի հետևանքը լինում է ապրանքների գների աճը, այնուհետև աշխատավարձի բարձրացման բնական պահանջ է ձևավորվում աշխատակազմի շրջանում։ Մարդիկ ասում են՝ չենք կարողանում այլևս նախկին աշխատավարձով ապրել, որովհետև ամսական հաստատուն ծախսերը չենք կարողանում սպասարկել. ըստ այդմ, բոլորը բնականորեն պահանջում են աշխատավարձի բարձրացում։ Սա արդեն գնաճի վրա ազդող երկրորդ փուլն է։ Հաջորդ կողմից՝ պետությունը որդեգրել է հարկերի անընդհատ ավելացման քաղաքականություն, մանր և միջին բիզնեսին դուրս է մղում, փորձում է հարկեր ավելացնել կամ վարչական, վարչարարական ճնշումներով ավելի շատ հարկ գեներացնել։ Սա երրորդ ծախսային ուղղությունն է։ Սրանց հանրագումարը հանգեցնում է ապրանքների և ծառայությունների արժեքի աճի։ Այն շարունակական պրոցես է, եթե ավելի բարձրացավ ապրանքի արժեքը, աշխատավարձի բարձրացման պահանջն ավելին է լինելու, ավելին է լինելու վարձակալության արժեքը և այլն։ Սա է գնաճի պատճառը։ Կառավարությունը բառիս բուն իմաստով անգործության է մատնված և որևէ քայլ չի ձեռնարկում գնաճը զսպելու ուղղությամբ։ Միայն հայտարարում է, որ պետբյուջեի եկամուտներն ավելացել են, և խոսում է այն մասին, որ կենսաթոշակները բարձրացրել է և այլն, բայց տասը հազար դրամով կենսաթոշակի բարձրացումը նույնիսկ գնաճը չի փոխհատուցում»,-նկատում է մեր զրուցակիցը։

Իսկ եթե դիտարկենք մի իրականություն, երբ կառավարությունն աշխատեր ի բարօրություն իր քաղաքացիների, նա ունի՞ գործիքներ՝ գոնե առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների պարագայում գնաճը զսպելու համար։ «Պետությունը պետք է Կենտրոնական բանկի, մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ անընդհատ համագործակցի։ Այստեղ պետք է պետական կառավարչական մարմինների հորիզոնական համագործակցություն։ Ի՞նչ է սա նշանակում։ Յուրաքանչյուր գերատեսչություն պարտավորությունն իրենից տեղափոխում է այլ գերատեսչություն, օրինակ՝ հանձնաժողովն ասում է, որ գների կայունության ապահովումը Կենտրոնական բանկի ֆունկցիոնալ պարտականությունն է, Կենտրոնական բանկն ասում է՝ միայնակ չեմ կարող դա իրականացնել, որովհետև իմ գործիքակազմը չի բավարարում ամբողջությամբ դա զսպելու ուղղությամբ: Չեն համագործակցում, պատասխանատվությունից խուսափում են բոլոր կողմերը։ Վերջերս Կենտրոնական բանկի նախագահն արդեն ավելի ադեկվատ ու պրոֆեսիոնալ մակարդակում էր արձագանքում, թե Հայաստանին այս կամ այն գործողությունների պարագայում ապոկալիպտիկ իրավիճակ է սպասվում։ Նիկոլ Փաշինյանը բրիֆինգի ժամանակ ասաց՝ ովքեր խոսում են ապոկալիպտիկ իրավիճակի մասին, տնտեսագիտությունից ընդհանրապես բան չեն հասկանում։ Մեկն է խոսում տնտեսագիտությունից, ընդ որում՝ պրոֆեսիոնալ կառույցի ղեկավարի վերաբերյալ (թեպետ քողարկված), որը նույնիսկ բարձրագույն կրթություն չունի, տեսեք, թե զավեշտն ուր է հասել։ Որևէ մեկը չի կատարում իր պարտականությունը։ Իսկ ի՞նչ պետք է անեն։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հենց առաջնային գնաճի պարագայում անմիջապես պետք է ստուգումներ իրականացնի բոլոր վաճառքի կետերում և ուսումնասիրի, թե որոնք են դրանք ծնող պատճառները, իսկ վերհանման պարագայում ազդեցություն գործի դրանց վրա։ Շատ են դեպքերը, երբ, օրինակ՝ նույն մանրածախ վաճառքի կետերում ապրանքների ձեռքբերման գնային փոփոխություն տեղի չի ունեցել, վարձակալության արժեքի փոփոխություն դեռևս տեղի չի ունեցել, բայց նրանք արդեն իսկ բարձրացնում են ապրանքի սակագները։ Նման պարագայում ունեն օրենքներով սահմանված գործիքակազմեր, որոնք կարող են կիրառել և զսպել այդ իրավիճակը։ Այսինքն, շուկայում կեղծ դրական սպասումներ չձևավորվեն, բոլորը չնետվեն շուկա ձեռքբերումներ իրականացնելու։ Տնտեսագիտության մեջ գոյություն ունի «հոտային վարքագիծ». եթե դրական կամ բացասական սպասում է ձևավորվում, մարդիկ գոնե մեկ ամսվա սնունդ են գնում, որ հանկարծ այն ավելի չթանկանա, հարևանը հարևանից լսում է, որ ինչ-որ բան է սպասվում, և շտապում են գնումներ կատարելու։ Ակադեմիական աշխարհում սա շատ հայտնի երևույթ է։ Կառավարությունը ոչ թե պետք է առավոտից երեկո զազրախոսությամբ զբաղվի, այլ այդպիսի խնդիրների ախտորոշմամբ ու խնդիրների լուծմամբ։ Վստահեցնում եմ՝ եթե խնդիրների ճշգրիտ ախտորոշմամբ զբաղվեն, այսպիսի սարսափելի գնաճ չենք ունենա։ Երկրորդ կարևորագույն խնդիրն էլ կա, որի վերաբերյալ չկա պետական որևէ վերահսկողություն, ստուգում, արձագանք։ Ամսվա սկզբի օրերին բոլոր խանութներում գները շատ ավելի բարձր են լինում, քան վերջին օրերին, որովհետև աշխատավարձերը, թոշակները, սոցիալական նպաստները ամսվա սկզբին են փոխանցում։ Մարդիկ իրենց սպառման հիմնական ձեռքբերումները կատարում են ամսվա սկզբի օրերին։ Եթե վերահսկողություն իրականացվի, որ գնային փոփոխություն անընդհատ տեղի չունենա, մեր քաղաքացիները այսպիսի իրավիճակում չեն հայտնվի: Եթե ուշադիր լինեք, ապա ամսվա սկզբին սուպերմարկետներում օրվա մեջ երեք անգամ կտեսնեք տարբեր ապրանքների գնապիտակի փոփոխություն։ Պետք չեն բարդ տնտեսագիտական լուծումներ. եթե ընդամենը սովորական վարչարարություն իրականացվի, խնդիրն ահագին կմեղմվի»,-նշում է տնտեսագետը։

Շարունակվում են նաև գազի գնի հնարավոր բարձրացման և ապրանքների ու ծառայությունների գների վրա դրա ազդեցության մասին քննարկումները։ Սարգսյանն առաջարկում է հարցին այլ կողմից մոտենալ։ «Այստեղ կանխատեսումներ իրականացնելը շատ բարդ է։ Բայց առաջին հարցն այլ է՝ ինչո՞ւ ենք միայն քննարկում գազի սակագնի թանկացումը, միգուցե մատակարարման դադարեցո՞ւմը քննարկենք, որը հավանական սցենար է։ Քաղաքական տարբեր դրդապատճառները մի կողմ դնենք. եթե որևէ ազդեցության առումով, թեկուզ ժամանակավոր, գազի մատակարարման դադարեցում տեղի ունենա՝ թեկուզ ուղղակի վերանորոգման քողարկված անվան տակ, ի՞նչ է լինելու նման պարագայում։ Ունենալու ենք տնային տնտեսությունների վրա ուղղակի ազդեցությունից մինչև անուղղակի ազդեցություն, այն է՝ սարսափելի ապոկալիպտիկ իրավիճակ՝ սկսած ձմռան ամիսների ընթացքում բնակարանային տաքացումների անհնարինությունից, որը հանգեցնելու է տարատեսակ հիվանդությունների, հետո բուժման ծախսերի և այլն, մինչև արտադրանքի թողարկման դադարեցում։

Եթե գազի մատակարարում տեղի չունենա, սննդի արդյունաբերության հետ ի՞նչ կկատարվի, որևէ կերպ չի կարող նորմալ գնային միջավայր ձևավորվել։ Ունենալու են պահուստավորած որոշակի ապրանքներ, որոնք կարող են ընդհուպ մինչև կրկնակի գնով վաճառել հասարակությանը։ Եթե գազի գինը թանկանա, ապա պետք է տեղեկություն ունենանք՝ որքա՞ն է թանկանում, ըստ դրա կքննարկենք ազդեցությունը ընտանիքի և արդյունաբերության, ապրանքների ու ծառայությունների արժեքի վրա։ Դժվար է կանխատեսումներ իրականացնելը, որովհետև մի դեպքում խոսում են 60, մի դեպքում՝ 70 տոկոս թանկացման մասին. այս իրավիճակում պետք է սպասենք»։

Տարաբնույթ միջոցառումների՝ ֆեստիվառների ու համերգների, պետական գերատեսչությունների աշխատակազմերի, տարբեր ծրագրերի սուբսիդավորման համար կառավարությունը միլիոնավոր դրամներ է ծախսում։ Սա չի կարող իր ազդեցությունը չթողնել պետական բյուջեի վրա։ «Ֆեստիվառները հասարակության ուշադրությունը շեղելու համար են, որպեսզի հասարակությունը չհասկանա, թե սահմանադրական փոփոխություններն ինչպիսի վտանգավոր հետևանքների կարող են հանգեցնել, առաջարկվող «Թրամփի ուղու» շրջանում արտահերթ դելիմիտացիան ու դեմարկացիան ինչի կարող է հանգեցնել։ Անընդհատ զբաղեցնում են հասարակությանը, պետական բյուջեի միջոցները վատնում են, որպեսզի հասարակական ըմբոստության ալիք չառաջանա։ Ինչ վերաբերում է իրենց վարձատրությանը, ապա եթե համընդհանուր գնաճ է, թիմի մեջ դժգոհությունները զսպելու համար պետք է նրանց որևէ կերպ փոխհատուցել։ Հիմա համատարած աշխատավարձի բարձրացում կիրականացնեն, որ դժգոհությունների ալիքը մեղմեն։ Հաջորդիվ՝ կտան որոշակի արտոնություն, որ տարբեր մրցույթներին նրանք մասնակցեն և շահույթներ գեներացնեն, որպեսզի իշխանական թիմում մեկը մյուսից գոհ լինի, և ներսում ճաքեր չառաջանան։ Սա բյուջեի վրա վաղուց արդեն թողել է և շարունակում է թողնել բավականին բացասական ազդեցություն։ Հենց հիմա զգում ենք դրա հետևանքը գնաճի տեսքով։ Բյուջեի ծախսերը, այդ թվում՝ սոցիալական ծախսերը, բարձրացել են, բյուջեն չի կարողանում դրանք սպասարկել։ Երկու ճանապարհ կա։ Կա՛մ պետք է գնան թողարկվող արտադրանքի ավելացման ճանապարհով, այսինքն՝ արտահանման նոր շուկաներ որոնեն և կարողանան արտահանում իրականացնել, ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավեն և այլն, այսինքն՝ քանակական աճով պայմանավորված՝ ստանան եկամուտների աճ, բայց տեսնում ենք՝ դա չի լինում, դեռ Ռուսաստան արտահանումներն են սահմանափակվում, կա՛մ կատարեն հարկերի բարձրացում, դա կլինի դրույքաչափի, հարկման բազայի բարձրացման կամ գնաճի տեսքով։ Յուրաքանչյուր ապրանքի արժեքի մեջ 20 տոկոսն ավելացած արժեքի հարկն է, չեմ անդրադառնում շահութահարկին կամ գույքահարկին, որը նոյեմբերին արդեն վճարելու են։ Գնաճը Նիկոլ Փաշինյանի ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%