Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել
МЕЖДУНАРОДНОЕՆոյեմբերի լույս 5-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռյազանի մարզի վրա, հայտնել է մարզի ղեկավար Պավել Մալկովը։
Նրա խոսքով՝ Ռյազանում արդյունաբերական օբյեկտների տարածքներում «բեկորների ընկնելու» հետևանքով հրդեհներ են բռնկվել։ Թե կոնկրրետ որ օբյեկտների մասին է խոսքը, նա չի հստակեցրել։ Քաղաքում էլեկտրահաղորդման գծերի վնասման պատճառով սկսվել են էլեկտրամատակարարման խափանումներ։ Դպրոցներից մեկում կոտրվել են պատուհանների ապակիները, և այնտեղ դասերը չեղարկվել են։
Մալկովի հաղորդմամբ՝ Ռյազանի շրջանում վնասվել են առանձնատներ, իսկ Ռիբնովսկի շրջանում՝ մասնավոր հատվածում, այրվում է ոչ բնակելի շինություն։ Տուժել է մեկ մարդ։
«Աստրան», հղում անելով տեղի բնակիչներին, նույնպես հաղորդում է «Վայլդբերիզի» լոգիստիկ կենտրոնում բռնկված հրդեհի մասին։ Առցանց առևտրային հարթակն առայժմ չի մեկնաբանել այս տեղեկությունը։



