Կառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը
ПОЛИТИКАԿառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «ՔԱՍԹԸՄՍ» ծրագրում, այն է՝ մաքսային ոլորտում համագործակցության վերաբերյալ Միության ծրագրում Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։ Համաձայնագրերի նախագծերը նախատեսում են էլ ավելի խորացնել հարկային և մաքսային ոլորտներում ՀՀ-ի՝ ԵՄ-ի հետ համագործակցության իրավական և գործնական հիմքերը՝ նպաստելով կողմերի միջև արդյունավետ և փոխշահավետ համագործակցության զարգացմանը։ Հայաստանի համար ծրագրերին միանալը ոչ միայն խթանելու է տեխնիկական համագործակցությանն, այլև նպաստելու է ինստիտուցիոնալ զարգացմանը և հանդիսանալու է տնտեսական մրցունակության բարձրացման գործիք։ Ըստ հիմնավորման՝ մաքսային և հարկային քաղաքականության ու վարչարարության ոլորտներում համագործակցության լավարկումն ու կայունացումը զուտ տեխնիկական գործընթաց չէ, այն պետականության ինստիտուցիոնալ դիմակայունության բարձրացման վճռորոշ գործոն է։ Այս համագործակցությունը նպաստում է ինստիտուցիոնալ զարգացմանը՝ հնարավորություն տալով տեղայնացնել ԵՄ իրավական ակտերը (acquis communautaire): Սա ենթադրում է օրենսդրական բացերի վերացում, կանոնակարգերի հստակեցում և պետական ապարատի գործունեության իրավական հենքի արդիականացում: Թափանցիկ և կանխատեսելի վարչարարությունը խթանում է օրինական տնտեսական գործունեությունը: Միջազգային առևտրի պարզեցումը նվազեցնում է բիզնեսի ծախսերը, խթանում է օտարերկրյա ներդրումների հոսքը և տնտեսական մրցունակության աճը, ինչն էլ անմիջականորեն անդրադառնում է բնակչության կենսամակարդակի բարձրացման վրա: Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև մաքսային համագործակցության ԵՄ «CUSTOMS» և «FISCALIS»- ծրագրերին ՀՀ մասնակցության վերաբերյալ համաձայնագրերի կնքումը ռազմավարական քայլ է։ Այս նախաձեռնությունը նախատեսում է էլ ավելի խորացնել մաքսային և հարկային ոլորտներում Հայաստանի՝ ԵՄ-ի հետ համագործակցության իրավական և գործնական հիմքերը՝ նպաստելով արդյունավետ և փոխշահավետ համագործակցության զարգացմանը։ Ծրագրերի գործունեությունն իրականացվում է հիմնականում ներդրումային հատկացումների միջոցով։
Հավանություն է տրվել նաև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև «ՖԻՍԿԱԼԻՍ» ծրագրում, այն է՝ Հարկման ոլորտում համագործակցության վերաբերյալ Միության ծրագրում Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։



