Երբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունը
СПОРТՊՍԺ-ի եզրային պաշտպան Աշրաֆ Հակիմին պատմել է, թե 2021 թվականին Լիոնել Մեսսիի տեղափոխությունը փարիզյան ակումբ ինչպես է անդրադարձել իր խաղի վրա։
«Երբ Մեսսին եկավ, ՊՍԺ-ի նախագիծը փոխվեց, մեր խաղաոճը՝ նույնպես։ Ես այլևս չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս, օրինակ՝ ավելի շատ գրոհել։ Ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ և մեծ քննադատության էի արժանանում»,- Հակիմիի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Հիշեցնենք, որ Մեսսին ՊՍԺ-ի կազմում հանդես է եկել 2021-ից 2023 թվականներին։ Այդ ընթացքում արգենտինացին երկու անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն և նվաճել երկրի Սուպերգավաթը։
Հակիմին ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 14 հանդիպում, դառնալով 3 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



