ԱՄՆ-ը կորոշի՝ արդյոք անհրաժեշտ է ամրապնդել Իրանի հետ hակամարտությունում ձեռք բերվածը. Թրամփ
ПОЛИТИКАՄիացյալ Նահանգների վարչակազմը կորոշի՝ արդյոք անհրաժեշտ է ամրապնդել Իրանի հետ զինված հակամարտության ընթացքում ձեռք բերվածը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ինչ վերաբերում է Իրանին, մենք այնտեղ արդեն յոթ ամիս է, ինչ գտնվում ենք և վերահսկում ենք այն ամենը, ինչ ցանկանում էինք վերահսկել։ Եվ հիմա մենք պետք է որոշում կայացնենք՝ արդյոք ցանկանում ենք գնալ ավելի հեռուն և պարզապես ամրապնդել ձեռք բերված արդյունքը, այսինքն՝ երաշխավորել, որ նման բան այլևս երբեք չի կրկնվի։ Կարծում եմ՝ երկրի վերականգնման համար նրանցից կպահանջվի 25 տարի։ Ես կգերադասեի չավերել երկրի մնացած մասը, եթե դա հնարավոր է, բայց, թերևս, ես ստիպված լինեմ դա անել։ Դուք այդ մասին կիմանաք բավականին շուտով»,- նշել է Թրամփը։
Axios պորտալի տվյալներով՝ վաշինգտոնյան վարչակազմը դիտարկում է Թեհրանի հետ հակամարտության կարգավորման երեք տարբերակ․ ստիպել Իրանին գնալ ԱՄՆ-ի համար ձեռնտու գործարքի, ռազմական գործողությունների վերսկսում և խաղաղության համաձայնագրի կնքում։
Պորտալի տեղեկություններով՝ ամերիկյան ԶՈւ-ն ավարտին է հասցնում Իրանի դեմ հնարավոր լայնամասշտաբ գործողությունների վերսկսման նախապատրաստությունը, ինչը ենթադրում է նաև ուժերի ավելացում տարածաշրջանում։ Դրա հետ մեկտեղ Կատարից միջնորդները փորձում են ստանալ ԱՄՆ-ի և Իրանի հավանությունը խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ և հույս ունեն առաջիկա օրերին վերսկսել ուղիղ բանակցությունները։



