Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Բարդ պահ է, բայց տղաները ցույց տվեցին, որ կարող են լավ ֆուտբոլ խաղալ և արժանապատվորեն ներկայացնել երկիրն ու ակումբը․ Տուլիպա

СПОРТ

ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլի 4-րդ տուրում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» արտագնա խաղում 2-3 հաշվով պարտություն կրեց պորտուգալական «Տորենսեյից»:

Երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան հետխաղային ասուլիսի ժամանակ ամփոփել է հանդիպումն ու պատասխանել լրագրողների հարցերին։

Խաղի ընթացքի և մրցակցի ֆուտբոլիստի հեռացման մասին

«Պաշտպանությունում մենք չէինք ցանկանում ցածր բլոկով խաղալ, այլ ուզում էինք վերահսկել խաղը։ Սկզբում դժվարություններ եղան պրեսինգի անցնելիս։ Մենք խաղում էինք 3-ը 1-ի դեմ, ինչը բարդացնում էր եզրերի վերահսկումը։ Կենտրոնում ևս վերահսկողության հետ կապված խնդիրներ եղան։ Մրցակցի կարմիր քարտից հետո խաղային իրավիճակը փոխվեց, սակայն պետք է գնդակով համբերատար լինեինք, և «Արարատ-Արմենիան» կարողացավ վերադառնալ խաղ ու հաշիվը դարձնել 2-1։ Սակայն, երբ սպասվում էր, որ կխփենք երրորդ գոլը, գնդակ բաց թողեցինք՝ խորությունը վերահսկելու խնդրի պատճառով։ «Տորենսեն» լավ փոխանցումից հետո գոլ խփեց, մինչդեռ մենք պետք է ավելի լավ դիրքավորվեինք:

Թիմը գիտեր, որ կարմիր քարտից հետո մրցակիցը կփորձի առաջ գնալ ու հավասարեցնել հաշիվը։ Բարդ պահ է, 4 խաղում՝ 4 պարտություն, բայց տղաները ցույց տվեցին, որ կարող են լավ ֆուտբոլ խաղալ և արժանապատվորեն ներկայացնել երկիրն ու ակումբը»։

Պաշտպանական սխալների և փորձի պակասի մասին

«Ինձ համար առաջին հերթին կարևոր է այն, թե ինչ է անում իմ թիմը։ Վերլուծելով նախորդ հանդիպումները՝ կարող եմ ասել, որ այս չորս խաղերից ամենալավն այս մեկն էր։

Պաշտպանությունում մենք շատ հաճախ ենք սխալներ թույլ տալիս, և դա մեզ դատապարտում է պարտությունների: Մենք եկել ենք Պորտուգալիա, երկու գոլ ենք խփել, բայց պարտվել ենք. այս իրավիճակն ինձ համար անթույլատրելի է: Նման գոլեր Հայաստանի առաջնությունում սովորաբար բաց չենք թողնում: Բայց այստեղ հենց որ մեկ-երկու հազարերորդական վայրկյան ուշանում ես, քեզ գոլ են խփում, որովհետև ֆուտբոլիստները որակ ունեն: Շատ կարևոր է, որ մենք արթնանանք այս մրցաշարի համար, քանի որ ցանկացած գործողություն մեծ նշանակություն ունի:

Այս խաղն էլ ցույց տվեց, որ, ամեն դեպքում, մեզ մոտ փորձի պակաս կա նման մակարդակի մրցաշարերում։ Օրինակ՝ որքան էլ «Տորենսեն» հանդես է գալիս երկրորդ դիվիզիոնում, ունի փորձառու ֆուտբոլիստներ, որոնք նախկինում խաղացել են Լա լիգայում՝ «Վիլյառեալում», «Էսպանյոլում», և նման սխալներ թույլ չեն տալիս. այդպիսի սխալները միշտ պատժվում են: Ու այն, որ մենք վերջին վեց րոպեների ընթացքում երկու գոլ բաց թողեցինք, հենց նման փորձի բացակայության հետևանքն էր։

Հասկանում եմ, որ հիմա հիասթափված եք… նաև ֆուտբոլիստներն են հիասթափված: Այո՛, ես մատնանշում եմ սխալները, բայց չեմ ուզում, որ մեր ֆուտբոլիստները գլուխները կախեն: Շատ եմ գնահատում նրանց կատարած աշխատանքը: Հատակին նայելը մեզ ոչինչ չի սովորեցնի, պետք է շարունակենք աշխատել, սա ընկալենք որպես դաս, փորձ և առաջ շարժվենք»:

Ժիրայր Շաղոյանի փոխարինման և նպատակների մասին

«Շաղոյանն իսկապես փայլուն ֆուտբոլ խաղաց, նա հրաշալի էր համագործակցում թե՛ հարձակման գծի ֆուտբոլիստների, թե՛ իր եզրում Էդգար Գրիգորյանի հետ: Բայց խաղի այդ հատվածում նման որոշում կայացրի՝ մտածելով, որ Կառլոս Ֆրանսան ավելի վերտիկալ ու արագ ֆուտբոլիստ է: Նա գուցե այնքան տեխնիկապես զարգացած չէ, որքան Շաղոյանը, բայց Ֆրանսան շատ արագ է, և նրա ուժեղ կողմը հենց դա է: Խաղի այդ պահին մտածեցի, որ թիմի համար դա ճիշտ որոշում է, քանի որ «Տորենսեն» մեզ պրեսինգի էր ենթարկում, և առջևի գծում ազատ տարածություններ էին առաջանում: Իհարկե, որոշումներ կան, որոնք կայացնելիս կարող ես սխալվել կամ ճիշտ դուրս գալ: Պետք է ընդգծեմ նաև «Տորենսեի» մարզչի գործողությունները. խաղի ընթացքում նրա կատարած փոփոխությունները շատ ճիշտ և խելացի էին:

2-1 հաշվի ժամանակ մեր միտումը պաշտպանվելը չէր, այլ հարձակումը, որոշեցինք գրոհել, բայց ստացվեց այնպես, ինչպես ստացվեց։

Լիգայի փուլից առաջ նպատակ էի դրել իմ ու թիմի առաջ, որ մենք հասնենք անցումային փլեյ-օֆֆ։ Հիմա դա շատ ավելի բարդ է, քիչ խաղեր են մնացել: Բայց եթե մենք չկարողանանք հասնել անցումային փլեյ-օֆֆ, դա ամբողջությամբ իմ պատասխանատվությունն է, ես իմ ուսերին եմ վերցնում այն: Մրցաշրջանում նաև այլ մեծ նպատակ ունենք՝ Հայաստանի չեմպիոն դառնալը»։

Կրիշտիանու Ռոնալդուի հավաքականից հեռանալու մասին

Անդրադառնալով Պորտուգալիայի հավաքականում Կրիշտիանու Ռոնալդուի ելույթների հնարավոր ավարտին՝ Տուլիպան նշել է.

«Նա այլ սերնդի ներկայացուցիչ է, որը մեծ ժառանգություն կթողնի ֆուտբոլում: Հայաստանում բոլորը գիտեն Պորտուգալիան հենց նրա շնորհիվ: Դա մի բան է, որով պորտուգալացիները շատ են հպարտանում: Ռոնալդուին ուղղված վերջին խոսքը միայն «Շնորհակալություն» կարող է լինել»:

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի խաղարկության լիգայի փուլի հաջորդ տուրի հանդիպումը կայանալու է նոյեմբերի 26-ին: «Արարատ-Արմենիան» արտագնա խաղում ուժերն է չափելու ավստրիական «Զալցբուրգի» հետ: Խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 21:45-ին:

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственности