Քերին ՉԺՀ-ի ԱԳ նախարարի հետ քննարկել Է ԿԺԴՀ-ին բանակցությունների սեղանի շուրջը վերադարձնելու հարցը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին եւ Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին, որն այժմ պաշտոնական այցով գտնվում Է Միացյալ Նահանգների մայրաքաղաքում, փետրվարի 23-ին քննարկել են Կորեական թերակղզու միջուկազերծման շուրջը վեցակողմ (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, երկու Կորեաներ եւ Ճապոնիա) բանակցությունների շրջանակներում ԿԺԴՀ-ին բանակցությունների վերադարձնելու հնարավորությունները: Այս մասին, հայտնել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ղեկավարը՝ ամփոփելով իր պաշտոնակցի հետ հանդիպման արդյունքները:
«Մենք քննարկեցինք ՄԱԿ-ի եւ վեցակողմ բանակցությունների գծով գործընկերների հետ մեր համագործակցության խորացման հնարավորությունները ոչ միայն այն գործողությունների հակազդման շրջանակներում, որոնք կատարում Է ԿԺԴՀ-ն, այլեւ Փենյանին բանակցությունների սեղանի շուրջը վերադարձնելու՝ մեր նպատակի առնչությամբ»,- նշել Է Քերին:
Վան Ին, իր հերթին, հայտնել Է ՄԱԿ-ի բանաձեւի շուրջն ընթացող կնսուլտացիաներում ձեռք բերված զգալի առաջընթացի մասին:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոնսուլտացիաներ Է անցկացնում ԿԺԴՀ-ի նկատմամբ նոր բանաձեւի շուրջը: Ես կցանկանայի Ձեզ ասել կոնսուլտարցիաների ընթացքում զգալի առաջընթացի հասնելու մասին,- նշել Է նա:- Մենք քննարկում ենք արդեն մոտ ապագայում բանաձեւի նախագծի շուրջը համաձայնության հասնելու հնարավորությունը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



