Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելով, ի թիվս այլ հարցերի, ամերիկյան շփումները ռուսական կողմի հետ: Այս մասին լրագրողներին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կաբինետի խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը:
«Կանցլերը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հետ: Գերմանիայի կառավարությունը տեղեկացված է ամերիկյան վարչակազմի բանակցությունների մասին», – ասել է նա։
Նա, սակայն, չի մանրամասնել, թե Մերցի և Թրամփի միջև զրույցը տեղի է ունեցել ամերիկացի առաջնորդի և Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հանդիպումից առա՞ջ, թե՞ հետո։
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



