Եթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը
ПОЛИТИКАԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։
«Ո՞վ է ասել, որ ինձ կամ Նարեկին կամ մյուս պատգամավորներին կալանավորելով՝ մեր ողնաշարը կջարդվի։ Հավատացնում եմ՝ նման բան չի լինի։ Մեր բոլոր պատգամավորները շատ ուժեղ են, սկզբունքային և հայրենասեր։ Իշխանություններին ավելին ասեմ՝ Սամվել Կարապետյանին կալանավորելով՝ մեզ ավելի մոտիվացրեցին, Նարեկին կտանեն՝ կրկնակի կմոտիվացնեն, ինձ կտանեն կամ մեկ այլ պատգամավորի՝ եռակի կմոտիվացնեն։ Ոչինչ չի փոխվելու Հայաստանի Հանրապետությունում, առավել ևս՝ Սահմանադրությունը՝ Ալիևի պահանջով»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



