Մերցը Թրամփին ներկայացրել է Ուկրաինայում պատերազմի կարգավորման պայմանը
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Կոռնելիուսը՝ փոխանցում է Handelsblatt-ը։
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել գիշերը։ Կոռնելիուսի խոսքով՝ կողմերը համակարծիք են եղել, որ Ուկրաինայում հակամարտությունը պետք է հնարավորինս շուտ ավարտվի, իսկ խաղաղության համաձայնությունը պետք է արժանանա ՆԱՏՕ-ի գործընկերների աջակցությանը։
«Կանցլերը նախորդ գիշեր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հետ (…): Զրույցի ընթացքում նա կրկին հանդես է եկել Ուկրաինայի շուրջ խաղաղ բանակցություններին ՆԱՏՕ-ի գործընկերների մասնակցության օգտին (…), նշելով, որ խաղաղության ցանկացած համաձայնություն պետք է ձեռք բերվի ՆԱՏՕ-ի գործընկերների կոնսենսուսի հիման վրա»,- հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Կոռնելիուսը։
Կոռնելիուսի խոսքով՝ Գերմանիան կարծում է, որ եվրոպական անվտանգության և ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ բանակցություններն առանց Եվրոպայի մասնակցության «արդյունավետ չեն լինի»։



