Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
СПОРТԱրգենտինայի հավաքականի ոչ մի խաղացող չի ստանա 10 համարի մարզաշապիկը նոյեմբերին կայանալիք խաղերում, հաղորդում է TyC Sports-ը: Արգենտինացիներն այս ամիս կանցկացնեն երկու ընկերական խաղ՝ Ուրուգվայի (նոյեմբերի 14) և Կոստա Ռիկայի (նոյեմբերի 17) հավաքականների հետ։
Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտած Լիոնել Մեսսիի 10 համարը ազատ կլինի այդ խաղերում: Արգենտինայի հավաքականի 10 համարը ստանալու գլխավոր հավակնորդն իտալական «Կոմոյի» կիսապաշտպան Նիկո Պասն է: Թեկնածուների թվում են նաև Ալեքսիս Մաքալիստերը («Լիվերպուլ»), Էնցո Ֆերնանդեսը («Մանչեսթեր Սիթի») և Ֆրանկո Մաստանտուոնոն («Ֆիորենտինա»)։ Հիշեցնենք, որ 39-ամյա Լիոնել Մեսսին հոկտեմբերին էր հրաժեշտի հանդիպում անցկացրել Արգենտինայի հավաքականում:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



