Մենք երբեք թույլ չենք տա տարածաշրջանում վերականգնել հակառակորդի ռազմակայանները․ Իրանի բանակի ներկայացուցիչ
МЕЖДУНАРОДНОЕԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա վերականգնել տարածաշրջանում ԱՄՆ ռազմական բազաները
Իրանի բանակը հայտարարել է, որ թույլ չի տա տարածաշրջանում ամերիկյան ռազմակայանների վերականգնումը։ Այս մասին, իրանական Fars գործակալության փոխանցմամբ, հայտնել է Իրանի բանակի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Մոհամմադ Աքրամնիան։
Նրա խոսքով՝ հակամարտության ընթացքում տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմակայանների ավելի քան 228 օբյեկտ և շինություն լրջորեն վնասվել կամ ոչնչացվել է։
Իրանցի գեներալը պնդել է, որ տարածաշրջանում ԱՄՆ ռազմակայաններն այլևս ի վիճակի չեն կատարել օպերատիվ առաջադրանքներ։ Նրա հայտարարության համաձայն՝ ամերիկացի զինվորականները ստիպված են նավերի վառելիքն ու անձնակազմի համար անհրաժեշտ մատակարարումները տեղափոխել տարածաշրջանից դուրս գտնվող վայրերից։
«Մենք երբեք թույլ չենք տա վերականգնել հակառակորդի ռազմակայանները տարածաշրջանում», - հայտարարել է Իրանի բանակի ներկայացուցիչը։



