Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
МЕЖДУНАРОДНОЕՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի դատախազ անդամի ընտրությունը։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Հանձնաժողովի անդամի պաշտոնում կրկին առաջադրվել է Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Գրիգորյանը, որի լիազորությունների ժամկետը լրանում է նոյեմբերի 14-ին։
Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Գրիգորյանը վերընտրվել է հանձնաժողովի անդամ՝ ստանալով 40 կողմ և 0 դեմ ձայն։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհավորել է նրան վերընտրվելու կապակցությամբ՝ կարևորելով հանձնաժողովի աշխատանքում բարեվարքության և օբյեկտիվության պահպանումը։
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



