Իմ խնդիրն է՝ Հայաստանը խաղաղ, անվտանգ և բաց սահմաններով փոխանցել հաջորդ սերնդին. Փաշինյան
МЕЖДУНАРОДНОЕՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր գլխավոր նպատակներից մեկը երիտասարդ սերնդին խաղաղ, անվտանգ և միջազգայնորեն ճանաչված սահմաններով Հայաստան փոխանցելն է։ Այս մասին նա ասել է Restart հիմնադրամի կազմակերպած MaskOFF պանելային քննարկման ընթացքում։
Փաշինյանի խոսքով՝ առաջնահերթ խնդիր է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը, ինչպես նաև խաղաղության ինստիտուցիոնալացումը։ Նա ընդգծել է, որ այդ գործընթացը բարդ է, սակայն իրատեսական։
Վարչապետն անդրադարձել է նաև Եվրամիության հետ հարաբերությունների խորացմանը՝ հույս հայտնելով, որ մինչև 2029 թվականը հնարավոր կլինի հասնել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ որոշման ընդունմանը։ Նա կարևորել է նաև Ակադեմիական քաղաքի ծրագրի իրականացումը, տնտեսական կայունությունն ու էներգետիկ անկախությունը։
Փաշինյանի խոսքով՝ պետության երկարաժամկետ զարգացման հիմքում պետք է լինի կրթությունը, իսկ կառավարության ռազմավարական նպատակը խաղաղ, զարգացող և բարեկեցիկ Հայաստանի փոխանցումն է հաջորդ սերունդներին։
Քննարկման ընթացքում վարչապետը պատասխանել է երիտասարդների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր գլխավոր նպատակներից մեկը երիտասարդ սերնդին խաղաղ, անվտանգ և միջազգայնորեն ճանաչված սահմաններով Հայաստան փոխանցելն է։ Այս մասին նա ասել է Restart հիմնադրամի կազմակերպած MaskOFF պանելային քննարկման ընթացքում։
Փաշինյանի խոսքով՝ առաջնահերթ խնդիր է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը, ինչպես նաև խաղաղության ինստիտուցիոնալացումը։ Նա ընդգծել է, որ այդ գործընթացը բարդ է, սակայն իրատեսական։
Վարչապետն անդրադարձել է նաև Եվրամիության հետ հարաբերությունների խորացմանը՝ հույս հայտնելով, որ մինչև 2029 թվականը հնարավոր կլինի հասնել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ որոշման ընդունմանը։ Նա կարևորել է նաև Ակադեմիական քաղաքի ծրագրի իրականացումը, տնտեսական կայունությունն ու էներգետիկ անկախությունը։
Ըստ Փաշինյանի, պետության երկարաժամկետ զարգացման հիմքում պետք է լինի կրթությունը, իսկ կառավարության ռազմավարական նպատակը խաղաղ, զարգացող և բարեկեցիկ Հայաստանի փոխանցումն է հաջորդ սերունդներին։



