Տոկաևը նույնպես շնորհավորել է Ալիևին՝ Արցախի օկուպացիայի առթիվ
МЕЖДУНАРОДНОЕՂազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ այսպես կոչված «Հաղթանակի օրվա» կապակցությամբ։
Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Տոկաևը նշել է, որ այս տարեթիվն առանձնահատուկ նշանակություն ունի Ադրբեջանի պետականության պատմության մեջ և կարևոր է Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության ու կայունության ամրապնդման տեսանկյունից՝ տարածաշրջանի բոլոր երկրների շահերից ելնելով։
Տոկաևը նաև բարձր է գնահատել Ղազախստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության ու դաշնակցային հարաբերությունների մակարդակը՝ համոզմունք հայտնելով, որ դրանք հետագայում ևս կզարգանան և կամրապնդվեն՝ ի շահ երկու ժողովուրդների։
Նշենք, որ այսօր լրանում է Արցախի օկուպացիայի վեցերորդ տարելիցը։ 2020 թվականի պատերազմից և 2023 թվականի ադրբեջանական հարձակումից հետո Արցախը պատմության մեջ առաջին անգամ ամբողջությամբ հայաթափվեց։



