Դարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. Marca
СПОРТԻսպանական Սեգունդայի 12-րդ տուրի շրջանակում կայացած խաղի ժամանակ տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո «Անդորրայի» 25-ամյա դարպասապահ Խեսուս Օվոնոն ցանկանում է ավարտել պրոֆեսիոնալ կարիերան: Այս մասին հաղորդում է Marca պարբերականը՝ հիշեցնելով, որ դարպասապահի և «Տեներիֆեի» հարձակվող, Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակից Խեսուս դե Միգելի միջև բախումը ճակատագրական էր դարձել վերջինիս համար։
Աղբյուրի տեղեկություններով՝ Օվոնոն ի վիճակի չէ համակերպվել այն մտքի հետ, որ միջադեպից հետո մրցակցի հարձակվողը մահացել է հիվանդանոցում՝ այրիացնելով իր կնոջն ու որբացնելով մեկուկես տարեկան որդուն: Դարպասապահն այս դեպքի պատճառով հոգեպես ամբողջովին դատարկված է և արդեն դիմել է մասնագետներին՝ հոգեբանական աջակցություն ստանալու նպատակով:
Հիշեցնենք, որ հանդիպման 90+7-րդ րոպեին «Անդորրայի» դարպասապահը դաշտի կենտրոնում վայր էր գցել Դե Միգելին՝ փորձելով խանգարել նրան տիրել գնդակին և մեն-մենակ դուրս գալ դարպասի դիմաց: Օվոնոն միանգամից կարմիր քարտ էր ստացել, իսկ Ռանոսի թիմակիցը մնացել էր խոտածածկին պառկած: Վայրկյաններ անց մյուս խաղացողները նկատել էին, որ նա կորցրել է գիտակցությունը: Տուժածին շտապ հոսպիտալացրել էին, սակայն ֆուտբոլիստի կյանքը փրկել չէր հաջողվել:



