ԱԺ-ում հյուրընկալվել են Երևանի և մարզերի մի շարք դպրոցների ներկայացուցիչներ
ОБЩЕСТВОԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հանդիպել և զրուցել է Երևանի Հովհաննես Շիրազի անվան համար 169 հիմնական դպրոցի աշակերտների ու ուսուցիչների հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ից։
Երևանի Հովհաննես Հովհաննիսյանի անվան համար 52 հիմնական դպրոցի ներկայացուցիչներին հյուրընկալել են ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը և պատգամավոր Վաղինակ Վարդանովը։ Վերջինս հանդիպել է նաև Գեղարքունիքի մարզի Սարուխանի Սուրեն Մակարյանի անվան համար 1 միջնակարգ դպրոցի սաների հետ։
Խորհրդարանական Արթուր Հովհաննիսյանը «Բաց դաս» է անցկացրել Արմավիրի մարզի Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտների ու ուսուցիչների հետ։
Լոռու մարզի Վանաձորի Պարույր Սևակի անվան համար 30 հիմնական դպրոցի ներկայացուցիչների հետ զրուցել է պատգամավոր Նատալյա Սինորյանը։
Խորհրդարանական Արման Եղոյանը հյուրընկալել է «Երիտասարդ սերունդ» ՀԿ-ի կողմից կազմակերպվող Erasmus+ վերապատրաստման դասընթացի մասնակիցներին։
Արարատի մարզի Նարեկ բնակավայրի Արեն Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին ընդունել է պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը։
Խորհրդարանական Ռուզաննա Երեմյանը հյուրընկալել է Եղվարդի համար 1 ավագ դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին։
Լոռու մարզի Վանաձորի Վահան Տերյանի անվան համար 5 ավագ դպրոցի սաների հետ հանդիպել է պատգամավոր Արփինե Դավոյանը։
Խորհրդարանական Հռիփսիմե Գրիգորյանը զրուցել է Գեղարքունիքի մարզի Ծաղկաշենի միջնակարգ դպրոցի ներկայացուցիչների հետ։
Հանդիպումների ընթացքում օրենսդիրները խոսել են խորհրդարանի հիմնական գործառույթների, մասնավորապես՝ օրենքների ստեղծման և կիրառման գործընթացների մասին, պատասխանել երիտասարդներին հուզող հարցերին։
Հյուրերը եղել են Ազգային ժողովի գրադարանում ու թանգարանում, ծանոթացել խորհրդարանի շենքի պատմությանը։



