ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի
ОБЩЕСТВОՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի (ՀՀՄԱ)ու ՀՀ էկոնոմիկայի նախարարության համատեղ ջանքերի շնորհիվ Եվրամիությունը, հաշվի առնելով Հայաստանում տիրող հրատապ իրավիճակը, 2026 թվականի հոկտեմբերի 7-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի (ԵՄ) 2026/2269 կանոնակարգը, որն ուժի մեջ է մտել 09.10.2026 թ․ և գործում է երկու տարի ժամկետով։
Կանոնակարգը հրապարակվել է Եվրոպական միության պաշտոնական հանդեսում (eur-lex.europa.eu)։
Եվրամիության և Հայաստանի միջև առավել սերտ տնտեսական կապերի զարգացմանն աջակցելու և դրանք արագացնելու համար ԵՄ–ն կարևորել է առևտրային հոսքերի ավելացումը՝ որոշակի ապրանքների ներմուծումը ԵՄ խրախուսելու միջոցով։ Համաձայն կանոնակարգի I հավելվածում թվարկված հայկական ծագման արտադրանքների՝ դրանք թույլատրվում է ներմուծել Եվրամիություն առանց ադվալորային ներմուծման մաքսատուրքերի վճարման։
Հավելված 1-ում ներառված ապրանքների շարքում են նաև ֆերոհամահալվածքները։



