Նոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան»
ПОЛИТИКА2020 թվականի նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարությունը՝ հազարավոր մեր հերոսների զոհողություններից հետո, դարձավ Հայաստանի և Արցախի նորագույն պատմության ամենածանր շրջադարձերից մեկի սկիզբը։ Դրան հաջորդեցին նոր ծանր հետևանքներ՝ Արցախի կորուստ, հայրենակիցների բռնի տեղահանություն ու Հայաստանի անվտանգության համակարգի թուլացում։
Հիշո՞ւմ եք՝ ինչ էր հայտարարում Նիկոլ Փաշինյանն այդ գիշեր․ «Արցախը կանգուն է, կեցցե՛ Արցախը»։
Վեց տարի անց Արցախը հայաթափված է, իսկ մեր հազարամյա ներկայությունն այնտեղ՝ ընդհատված։ Խոստացված վերածննդի փոխարեն Հայաստանը շարունակում է կանգնել նոր զիջումների և անվտանգության սպառնալիքների առաջ։
Խորհրդանշական է, որ ազգային արժեքների և պատմական ժառանգության պաշտպանության համար պայքարող Սամվել Կարապետյանն այսօր անազատության մեջ է, իսկ նրա ընտանիքի միջոցներով կառուցված Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Դրա վերաբացումն Ալիևի կողմից ևս մեկ հայկականի յուրացում է։
Նոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր։
Խաղաղությունը չի կարող կառուցվել միակողմանի զիջումների և ազգային շահերի հաշվին։
Սահմանադրությունը արտաքին պահանջներին համապատասխան փոխելը ոչ թե խաղաղության, այլ ինքնիշխանության թուլացման վտանգավոր ճանապարհ է։
Սահմանադրությունը արտաքին պահանջներին համապատասխան փոխելը ոչ թե խաղաղության, այլ ինքնիշխանության թուլացման վտանգավոր ճանապարհ է։
«Ուժեղ Հայաստանը» կողմ է արժանապատիվ և կայուն խաղաղությանը՝ հիմնված միջազգային իրավունքի, փոխադարձ հարգանքի և իրավահավասարության վրա։
Մեզ անհրաժեշտ են անվտանգ սահմաններ, անկախ պետականություն և ազգային համախմբում։
Հայաստանի ապագան պետք է որոշի բացառապես հայ ժողովուրդը։
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
4
Как были чмошниками , так и остались
5
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика



