Թեհրանը Բաքվի որոշումը ոչ բարեկամական քայլ է որակել
МЕЖДУНАРОДНОЕԻրանը ոչ բարեկամական է համարում Ադրբեջանի կողմից իր 14 քաղաքացիներին անցանկալի անձ հայտարարելու որոշումը։
Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային՝ ընդգծելով, որ այդ քաղաքացիներից ոչ մեկը դիվանագետ չէ և երբևէ չի գտնվել Ադրբեջանի տարածքում:
Բաղայիի խոսքով՝ Թեհրանն արդեն պաշտոնական բողոք է ներկայացրել Բաքվին։ Այդ նպատակով Իրանում Ադրբեջանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ, որտեղ նրան փոխանցվել է իրանական կողմի դժգոհությունը։
Իրանի ԱԳՆ խոսնակը նաև հայտնել է, որ Թեհրանը հետագայում կարող է ձեռնարկել լրացուցիչ քայլեր՝ անհրաժեշտության դեպքում այդ մասին տեղեկացնելով ադրբեջանական կողմին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Ադրբեջանը Իրանի 14 քաղաքացու հայտարարել էր անցանկալի անձ։
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
Как были чмошниками , так и остались
3
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
4
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
5
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян



