Երևանում «BMW X5»-ի վարորդը ոչ սթափ վիճակում կոտրել է ծառն ու աղբամանը և հայտնվել երթևեկելի գոտում
ОБЩЕСТВОԱյսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Գոռ Մանուկյանը իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով Կորյուն փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ընթանալիս՝ Մատենադարանի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել ծառը, ապա աղբամանը, բախվել հաստաբուն ծառին ու հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, սակայն վերջինները հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվելուց։
Դեպքի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են շտապօգնության բժիշկների կողմից բուժօգնություն ստացած քաղաքացիների ինքնությունը։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։



