Իսկ եթե Ձեր նոր տան պատմությունը սկսվի հենց այս երեք օրերին. Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում
ОБЩЕСТВОՄեկի երազանքի տունն ունի արևոտ պատշգամբ, մյուսինը՝ ընդարձակ հյուրասենյակ, իսկ մեկ ուրիշի համար նոր բնակարանը նաև ներդրում է ապագայի մեջ։ Ինչպիսին էլ լինի Ձեր պատկերացրած տունը, այն ունենալու ցանկությունը միշտ ուղեկցվում է մի կարևոր հարցով՝ իսկ ե՞րբ է այն ձեռք բերելու ճիշտ ժամանակը։
Իսկ եթե մինչ այժմ մտածել եք, որ տուն գնելու ճիշտ ժամանակը դեռ չի եկել, հնարավոր է՝ հենց այս շաբաթվա վերջին Ձեր պատկերացումներն ամբողջությամբ փոխվեն։
Նոյեմբերի 13-ից 15-ը Ամիօ բանկը մասնակցելու է TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ին՝ այցելուներին ներկայացնելով հիփոթեքային ֆինանսավորման բացառիկ առաջարկներ, որոնք կարող են նոր հնարավորություններ ստեղծել անշարժ գույք ձեռք բերելու՝ ինչպես բնակության, այնպես էլ ներդրումային նպատակներով:
Եվ ամենակարևորը՝ այս առաջարկներից օգտվելու համար ունեք ընդամենը 3 օր: Այնպես որ՝ արժե չհետաձգել այցելությունը։
Բանկի տաղավարում մասնագետները կներկայացնեն հատուկ առաջարկների պայմանները, կպատասխանեն Ձեր հարցերին և կօգնեն գտնել Ձեր ծրագրերին համապատասխան ֆինանսավորման լուծումը՝ վարկը հենց տեղում, ընդամենը մի քանի րոպեում հաստատելու հնարավորությամբ:
Ավելին՝ յուրաքանչյուր հաճախորդ կունենա իր անհատական խորհրդատուն, որը կօգնի փաստաթղթային հարցերում և կուղեկցի հիփոթեքի ձևակերպման ամբողջ ընթացքում՝ մինչև վարկի հաստատման գործընթացի ավարտը։
Նոյեմբերի 13-ից 15-ը այցելեք «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոն՝ Ամիօ բանկի տաղավար, և բացահայտեք այն հնարավորությունները, որոնք կարող են օգնել իրականություն դարձնել Ձեր բնակարանային կամ ներդրումային ծրագրերը:
Ո՞վ գիտի, գուցե Ձեր նոր տան պատմությունը սկսվի հենց այստեղ։
[email protected] | 010 59 20 20 | amiobank.am
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։



