Երևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ Դերզյան
ПОЛИТИКАՄոտ մեկ ամսից հանրության դատին կներկայացնեմ Երևան քաղաքում խցանումները հնարավորինս նվազեցնելու և քաղաքային կառավարման գործընթացներն ավելի արդյունավետ դարձնելու առաջարկների փաթեթ։
Ակնկալում եմ, որ Երևանում տրանսպորտային խնդիրներով, կայանատեղիների կազմակերպմամբ և ճանապարհային երթևեկությամբ հետաքրքրված քաղաքացիներն ու մասնագետները ակտիվորեն կներգրավվեն քննարկմանը և կկիսվեն իրենց դիտարկումներով ու առաջարկներով։
Խնդրի կարգավորումը կամ գոնե մեղմացումը բխում է հասարակության տարբեր խմբերի շահերից՝ ուսումնական հաստատություններ և աշխատավայրեր հասնող քաղաքացիներից մինչև տաքսու վարորդներ, բիզնեսի ներկայացուցիչներ, առաքման ծառայություններ իրականացնողներ և բազմաթիվ այլ խմբեր։
Այս ուղղությամբ ներկայումս աշխատում եմ Հունգարիայից և Նիդերլանդներից ավագ գործընկերներիս և ոլորտային մասնագետների հետ։
Վստահ եմ, որ Երևան քաղաքի զարգացմանն ուղղված ցանկացած լուրջ նախաձեռնություն պետք է հիմնված լինի մասնագիտական փորձի, տվյալների, միջազգային լավագույն փորձի և, ամենակարևորը, հենց երևանցիների կարծիքի վրա։
Մանրամասները՝ այստեղ
1
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
2
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу



