Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Իրականում, հիանալի կյանքով ապրում են միայն ընտրյալները. 10 սուտ, որոնց մենք հավատում ենք

ЛАЙФ

Սուտ 1. Զուգընկեր չունենալը միայնակ լինելն է

Եթե հիմա մենակ եք, ոչ մեկի հետ չեք հանդիպում, դեռ չի նշանակում, որ միայնակ եք: Անձնական հարաբերությունները դեռ երջանկության երաշխիք չեն: Զուգընկեր չունենալը ոչ այնքան միայնակության մասին է, որքան վատ հարաբերությունների ու չկայացած սիրավեպի: Երբ հասկանում եք, որ այդ մարդու հետ կյանքը ոչ մի լավ բանի չի բերի, ավելի լավ է հեռանալ: Փորձեք գտնել ինքներդ Ձեզ, հետ բերել ինքնավստահությունը: Ու եթե, հանկարծ, նորից հայտնվեք խորտակվող հարաբերություններում, պատրաստ կլինեք ճիշտ պահին լքել նավը:

Սուտ 2. Երջանկությունը այն է, երբ ունեք ամեն ինչ, ինչ ուզում եք

Եթե երջանիկ եք, դեռ չի նշանակում, որ ոչ մի բան էլ չեք ուզում: Պարզապես, շնորհակալ եք այն ամենի համար, ինչ ունեք ու համբերատար սպասում եք, թե ինչ կլինի հետո: Հաճախ այնքան ենք տարվում ինչ-որ մի մեծ բանի հասնելու մոլուցքով, որ մոռանում ենք փոքրիկ իրերն ու իրադարձությունները, որոնք մեր կյանքը հրաշալի են դարձնում: Գնահատեք այսօրը, հավատացեք` արժե: Հիշեք, որ հետո վերհիշելու եք այս լավ օրերը, որպես հին ու բարի օրեր:

Սուտ 3. Եթե ինչ-որ մեկը լավ չի զգում, Դուք դա կզգաք

Բոլորս էլ երբեմն վախենում ենք, դժբախտ ենք լինում ու վատ ենք զգում: Բայց ոմանք դա կարողանում են ավելի լավ թաքցնել, քան մյուսները: Դուք չգիտեք, թե ինչ է կատարվում ուրիշների հոգու դռներից այն կողմ, այնպես որ, մի մեղադրեք կամ որակավորեք մարդուն միայն արտաքին նշաններով: Դա ժամանակի ու ջանքերի անիմաստ վատնում է: Եթե կարողանում եք քննարկել ու քննադատել ուրիշներին, ուրեմն չափից շատ ազատ ժամանակ ունեք: Այն ծախսեք ավելի արժանապատիվ բաների համար:

shaun-t-path-of-life

Սուտ 4. Կյանքը պետք է կոնկրետ հունով գնա

Ոչ ոք ավելի շատ վնաս մեզ հասցնել չի կարող, քան հենց մենք` ինքներս: Եթե կարող ենք վնասել մեր հոգին, ուրեմն կարող ենք նաև այն բուժել: Դրա համար երբեմն, պարզապես, պետք է չամաչել սեփական մտքերից ու լինել ռեալիստ: Մենք միշտ ունենք ընտրության հնարավորություն: Հրաժարվեք ոչ ռեալիստական մտքերից ու կաղապարներից. կյանքը միայն մեկ` մեր գծած հունով չի կարող ընթանալ: Բայց ամեն ընթացք կարելի է փոխել, իսկ եթե հնարավոր չէ, պետք է փոխել մեր կարծիքն ու վերաբերմունքը երևույթների նկատմամբ:

Սուտ 5. Դուք պետք է նման լինեք ինչ-որ մեկին

Երբ դադարում եք համեմատվել ուրիշների հետ (կարևոր չէ` իրական, թե հորինված մարդու ենք ուզում նմանվել, հաճախ համեմատության սուբյեկտն ապրում է միայն մեր գլխում), սկսում եք ապրել հանգիստ, և այդ հանգստության մեջ լիակատար բացակայում են պատրանքները:

Սուտ 6. Իրականում, հիանալի կյանքով ապրում են միայն ընտրյալները

Եթե ամեն առավոտ, արթնանում եք մտքով, որ այսօր հիանալի օր է սպասվում, երեկոյան էլ քնում եք` հասկանալով, որ լավ օր էր, այդպես էլ կլինի: Տարիներ հետո` հիշեով անցյալը, կժպտաք ու կասեք. «Իմ կյանքն ուղղակի հիասքանչ էր»:

Սուտ 7. Մեզ պետք չեն վատ ժամանակներ

Երբեմն երջանիկ լինելու համար պետք է անցնել իսկական դժոխքի միջով: Երբեմն պետքական մարդկանց հանդիպելու համար պետք է ազատվել անպետքներից: Երբեմն ուժեղ լինելու համար պետք է զգալ թուլությունը: Երբեմն պետք է զգալ, թե ինչպես է հոգին կտոր-կտոր լինում, որպեսզի հետո այն ամբողջական դառնա: Երբեմն միակ ու ամենակարևոր մարդուն գտնելու համար պետք է անցնել ամբոխի միջով: Երբեմն մենք պետք է գրկաբաց ընդունենք և լավը, և վատը` իմանալով, որ և մեկը, և մյուսը մեզ անգնահատելի փորձ են տալու:

strong-man

Սուտ 8. Ուժեղ լինել, նշանակում է չզգալ ցավը

Իրականում, ուժեղ մարդիկ նրանք են, ովքեր զգում են ցավը, ընդունում են այն, սովորում են ու հաղթահարում: Ուժեղ լինել` նշանակում է մի պահ դադար տալ, արցունք թափել, թափ տալ և վերադառնալ ռինգ` կռվելու այնպես, ինչպես երբեք չեք արել դա:

Սուտ 9. Երբեմն կարելի է ստել հանուն սիրո

«Ես քեզ սիրում եմ» ասելուց առաջ պետք է սերը զգալ: Շնորհակալ եղեք ինչ-որ բանի ու ինչ-որ մեկի համար: Ափսոսեք, ներողություն խնդրեք: Հավատացեք, երբ ձեր բառերն իրական են, թափանցում են ուրիշ մարդկանց հոգու ամենախորքերը:

Սուտ 10. Երազանքները ժամանակի իզուր վատնում են

Ամենամեծ պարգևները տեսնել հնարավոր չէ, կարելի է միայն սրտով զգալ: Երևակայությունը հորիզոնից այն կողմ տեսնելու ունակությունն է, պատկերացնելը այն, ինչը կարևոր է քեզ համար, բայց տեսանելի չէ ուրիշների համար: Մի օր ու ինչ-որ մի տեղ` անհավանական ինչ-որ բան սպասվում է Ձեզ, եթե Ձեր երազանքը դա ստանալու համար բավականացնի:

 

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию