Ереван, 10.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ինչպես «Լենինական» երշիկը հասավ Կրեմլ ու վերադարձավ մեր օրեր

ОБЩЕСТВО

Խորհրդային տարիներին Մոսկվա մեկնող հայաստանցու ճամպրուկը երբեմն շատ բան էր պատմում Հայաստանի մասին։ Հագուստի կողքին տեղ էին գտնում հայկական կոնյակը, բաստուրման, սուջուխը, հում ապխտած երշիկներն ու պահածոները։ Թե՛ անձնական, թե՛ նույնիսկ գործնական այցերի ու գործուղումների ժամանակ դրանք դարձել էին հայաստանցիների պայուսակների և ճամպրուկների պարունակության անբաժան մասը: Եվ այդպես, ճամպրուկից ճամպրուկ՝ հայկական որոշ համեր աստիճանաբար դառնում էին Հայաստանի «այցեքարտի» մի մասը։

Այսօր այդ պատմությունները հեշտ է ընկալել որպես կենցաղային նոստալգիա, բայց իրականում դրանք ավելի հետաքրքիր, ավելի խորքային երևույթի մասին են։ Հայաստանի մասին պատկերացումը ձևավորվում էր ոչ միայն նրա մշակույթով, բնությամբ կամ մարդկանցով, այլև հայաստանյան այն ապրանքներով, որոնց սպասում էին «դրսում»։ Այն ժամանակ ոչ ոք դա երկրի բրենդավորում չէր անվանում։ Պարզապես կային հայկական ապրանքներ, որոնց ծագումն արդեն արժեք էր։ Այդ ապրանքները ճանաչում էին, փնտրում, խնդրում բերել, և հենց այդ կրկնվող սպասումից էլ ձևավորվում էր Հայաստանի համային դիմագիծը։

Հայկական կոնյակը, թերևս, այդ ճանաչելիության ամենավառ օրինակն էր, բայց Հայաստանի արտադրական համբավը միայն կոնյակով չէր սահմանափակվում։ Իր ուրույն տեղն ուներ նաև մսամթերքը։  Օրինակ՝ 1970-80-ականներին Լենինականի մսամթերքի կոմբինատի արտադրանքը պահանջված էր Խորհրդային Միության տարբեր քաղաքներում։ Կոմբինատի նախկին տեխնոլոգ Լարիսա Զաքարյանի խոսքով, միայն Մոսկվա յուրաքանչյուր եռամսյակ ուղարկվում էր շուրջ 120 տոննա երշիկ։ Տեսականին լայն էր՝ «Ստոլիչնայա», «Բրաունշվեյգյան», «Սերվելատ», «Մոսկովյան» և այլն, բայց դրանցից մեկը հետագայում առանձնահատուկ պատմություն ունեցավ՝ «Լենինական» հում ապխտած երշիկը։

Երշիկը ստեղծվել էր հենց Զաքարյանի մշակած տեխնոլոգիայով։ Նրա մասնագիտական ձեռագիրը, սակայն, միայն համով չէր սահմանափակվում։ Զաքարյանը հիշում է, որ հենց ինքն է առաջարկել արտադրանքին տալ այսօր արդեն սովորական թվացող տափակ ձևը։ Մինչ այդ երշիկների մեծ մասը կլոր էին, իսկ նոր ձևը, նրա պատմելով, հետագայում սկսեցին կիրառել նաև Խորհրդային Միության այլ արտադրություններում։ Այսօր այդ ձևը դժվար թե որևէ մեկին նորարարական թվա, բայց երբեմն արտադրության պատմությունը հենց այսպիսի մանրուքներում է պահպանվում. այն, ինչ մի ժամանակ նոր լուծում էր, տարիներ անց դառնում է սովորական ստանդարտ։

«Լենինական» երշիկը շուտով ճանաչելի դարձավ նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Կրեմլում դրա նկատմամբ հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ երշիկը երբեմն անվանում էին նաև «Կրեմլյովսկայա»։ 1984 թվականին էլ այն ներկայացվեց Մոսկվայում տեղի ունեցած Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում, որտեղ արժանացավ առաջին աստիճանի դիպլոմի, իսկ դրա բաղադրատոմսի և տեխնոլոգիայի հեղինակ Լարիսա Զաքարյանը ստացավ ոսկե մեդալ։ Հատկապես նշանակալի էր այն, որ Լենինականում ստեղծված արտադրանքը ճանաչելի էր դարձել իր ծննդավայրից հազարավոր կիլոմետրեր հեռու։

Հետո փոխվեց ամեն ինչ։ Խորհրդային Միությունը փլուզվեց, Լենինական քաղաքը վերանվանվեց Գյումրի, փոխվեցին արտադրության պայմանները, հումքի աղբյուրները, սպառողի հնարավորություններն ու պահանջները։ Երբեմնի հայտնի շատ արտադրատեսակներ աստիճանաբար մնացին միայն հիշողությունների մեջ։ Թվում էր՝ «Լենինական»-ի պատմությունն էլ կարող է ավարտվել, բայց տարիներ անց «Լենինական»-ը կրկին հանդիպեց այն մարդուն, ով ժամանակին ստեղծել էր դրա բաղադրատոմսն ու տեխնոլոգիան՝ Լարիսա Զաքարյանին։ «Աթենք» մսամթերքի ընկերության ղեկավարությունը նրան հրավիրեց աշխատելու որպես գլխավոր տեխնոլոգ։ Նրա առջև դրված խնդիրներից մեկը ժամանակին հայտնի արտադրատեսակների վերականգնումն էր։ Այդ ցանկում էր նաև «Լենինական»-ը։

-«Ինձ համար շատ կարևոր էր, որ «Լենինական»-ը պարզապես նույն անունով նոր արտադրանք չլիներ։ Մարդիկ հիշում էին դրա համը, և պետք էր հնարավորինս վերականգնել հենց այն արտադրանքը, որը ժամանակին ճանաչում էին: «Աթենք»-ում մեզ հաջողվեց ստանալ «Լենինական», որն իր համային ու որակական հատկանիշներով չէր տարբերվում տասնյակ տարիներ առաջ մեր արտադրած երշիկից» -հիշում է Լարիսա Զաքարյանը։

Պատմությունը կարծես փակ շրջան էր գծում։ Տասնամյակներ առաջ Լենինականում Զաքարյանը ստեղծել էր այդ երշիկի բաղադրատոմսն ու տեխնոլոգիան, իսկ տարիներ անց՝ արդեն անկախ Հայաստանում, այլ տնտեսական համակարգում և բոլորովին այլ արտադրական պայմաններում, նորից վերադարձել էր նույն արտադրատեսակին։ 

Ըստ այդմ, տասնամյակներ առաջ ստեղծված արտադրատեսակը չի մնացել միայն հիշողությունների, հին բաղադրատոմսերի կամ արխիվային լուսանկարների մեջ։ «Աթենք»-ը ոչ միայն վերադարձրել է «Լենինական» հում ապխտած երշիկը ժամանակակից արտադրություն, այլև պահպանել է դրա պատմական անվանումն ու համային ինքնությունը։ Այսօր «Լենինական»-ը շարունակում է մնալ ընկերության բազմազան տեսականու մի մասը՝ կապելով հայկական մսամթերքի արտադրության երկու տարբեր ժամանակաշրջաններ՝ այն տարիները, երբ արտադրանքը Լենինականից հասնում էր Մոսկվա, և այսօրը՝ նորօրյա հայկական արտադրությամբ։

Ժամանակին Հայաստանից Մոսկվա տանում էին այն, ինչ այնտեղ արդեն ճանաչում էին ու սպասում։ Կոնյակը, բաստուրման, մսամթերքը պարզապես ապրանքներ չէին․ դրանց հայկական ծագումն ինքնին արժեք ուներ։ Այսօր շուկան այլ  է, առավել մրցակցային։ Բայց հարցը նույնն է՝ ի՞նչ կարող է ստեղծվել Հայաստանում, որի անունը ժամանակի ընթացքում կսկսի աշխատել նաև Հայաստանի հեղինակության համար։

«Լենինական»-ի պատմությունը փաստում է՝ ճանաչելիությունը սկսվում է այն պահին, երբ ապրանքը ոչ միայն գնում են, այլև հիշում, փնտրում ու նորից ցանկանում։ Եվ գուցե լավագույն չափանիշը հենց դա է, երբ Հայաստանից մեկնող ճամպրուկում ինչ-որ բանի համար տեղը նախապես արդեն պահված է։

 

Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян