Թուրքիայից նոր հայտարարություն Հայաստանի հետ սահմանի բացման վերաբերյալ
ПОЛИТИКАԹուրքիան ավարտել է ՀՀ-ի հետ սահմանին երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, հաղորդում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը։
Նախարարը լրագրողների հետ զրույցում ասել է, որ այդ հարցը քննարկել է իր հայ պաշտոնակցի հետ։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել ինչպես երկաթուղային անցակետի, այնպես էլ «Ալիջան» ավտոմոբիլային սահմանային անցակետի բացման ուղղությամբ։
Ուրալօղլուն նշել է, որ համաձայնության հասնելու դեպքում, Ադրբեջանի համար կարևոր հարցերի հաշվառմամբ, գործընթացն, իր կարծիքով, շատ ժամանակ չի խլի։
Նախարարը հույս է հայտնել, որ սահմանային անցակետերը կբացվեն մոտ ապագայում։
1
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
2
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике



