Հեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը Պենտագոնում մամուլի ասուլիս է հրավիրել՝ քննարկելու իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը։ Աս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Անդրադառնալով ԱՄՆ բանակի կողմից իրականացված մի շարք ռազմական գործողությունների՝ Հեգսեթն ասել է. «Ես պաշտպանում եմ այս գործողություններից յուրաքանչյուրը։ Հպարտ եմ, որ իրականացրել եմ դրանք, և վաղն էլ պատրաստ կլինեի կրկին իրականացնել դրանք»։
Հեգսեթի խոսքով՝ իմփիչմենթի վերաբերյալ բանաձևերն ԱՄՆ զինված ուժերի զինծառայողներին ուղերձ են հղում, թե նրանց ծառայությունը հանցագործություն է եղել։
«Նրանց ծառայությունը հանցագործություն չի եղել։ Նրանք հերոսներ են, և Վաշինգտոնի ոչ մի քաղաքական գործիչ չի կարող նրանց հակառակը համոզել, – հայտարարել է նա։ – Եթե նրանք ցանկանում են թիրախավորել զինվորականներին, ապա նախ պետք է անցնեն իմ միջով»։
«Այս բանաձևերը խեղկատակություն են, դրանք ծաղրում են Սահմանադրությունը, հարվածում են հրամանատարական շղթային և քրեական պատասխանատվության են ենթարկում այն զինծառայողներին, որոնք կատարում են օրինական հրամանները», – հավելել է Հեգսեթը։
Նա զինծառայողներին կոչ է արել չընկրկել։
«Անտեսեք աղմուկը։ Երբեք մի՛ տատանվեք։ Այս ամենը քաղաքականություն է», – նշել է նա։
Նոյեմբերի 9-ին ԱՄՆ կոնգրեսական Թոմաս Մասին նախաձեռնություն է ներկայացրել Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու վերաբերյալ՝ նրան մեղադրելով, այդ թվում, առանց Կոնգրեսի հավանությունը ստանալու Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Կոնգրեսի աղբյուրների փոխանցմամբ՝ նախաձեռնությունը կարող է անհրաժեշտ աջակցություն ստանալ Ներկայացուցիչների պալատում, սակայն Սենատում Հեգսեթի դատապարտումը քիչ հավանական է համարվում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վճռականորեն պաշտպանել է Հեգսեթին՝ մատնանշելով Իրանում և Վենեսուելայում ամերիկյան զինված ուժերի գործողությունների արդյունքները։
Հետևեք մեզ՝ այստեղ



