«Այն կանայք ում հետ սիրավեպ եմ ունեցել, բոլորն էլ...». Սոս Ջանիբեկյանը` իր կյանքի կանանց ու նրանցից բաժանվելու մասին
ЛАЙФՍիրված դերասան, բոլոր ժամանակներ սրտակերի համբավ ձեռք բերված Սոս Ջանիբեկյանն այն եզակի հայ դերասաններից է, ով կարողանում է իր դերասանական հմուտ խաղի միջոցով հեռուստադիտողին փոխանցել այն, ինչ իրականում կատարվում է դերասանի ներաշխարհում:
Սիրված ու ճանաչված դերասանի անվան շուրջ բավականին մեծ ու աղմկահարույց ասեկոսեն են պտտվել, սակայն այս առնչությամբ վերջինս շեշտում է.
«Լինելով հանրային մարդ` դա բնական է, փորձում եմ ուշադրություն չդարձնել այդ բամբասանքներին ու ասեկոսեներին: Ուրիշ բան, եթե այդ խոսակցություններն անցնեն կարելինելի սահմանը: Հիշում եմ` ժամանակին լուրեր էրն շրջանառվում, թե ես աղանդավոր եմ: Հատուկ դրա համար ես ասուլիս եմ կազմակերպել և խոսացել եմ այդ սուտ լուրերի մասին: Ես աղանդավոր չեմ և չեմ էլ եղել, չեմ էլ պատրաստվում լինել»:
Ճանաչված ու հայտնի լինելը այդքան էլ հեշտ չէ: Այս ասպարեզի մարդկանց վերագրում են հավանական ու անհավանական մարդկան հետ սիրավեպեր, միացնում ու բաժանում են նրանց:
Ինչպես գիտենք Սոս Ջանիբեկյանը տարիներ առաջ սիրավեպ էր ունեցել հաղորդավարուհի Ինգրիդ Կոկչյանի հետ, ում հետ նույնիսկ որոշ ժամանակ ապրել է մեկ հարկի տակ:
Խոսելով այդ հարաբերությունների մասին հաղորդավարուհին բազմիցս նշել է, որ ինքը և Սոսը սիրավեպը շփոթել էին լուրջ հարաբերությունների հետ:
Իսկ ահա Սոսը երբեք չի մեկնաբանում իր հարաբերությունները:
Սոսի անվան հետ է կապված նաև մանեքենուհի Լյուսի Հայրապետյանի հետ կապված սիրավեպը:
Իր հարցազրույցներից մեկի ժամանակ մոդելը անդրադարձ է կատարել իր և Սոսի հարաբերություններին`ասելով, որ նրանք մինչ օրս էլ շփվում են և պահպանում են ընկերական ջերմ հարաբերությունները:
«Սխալը իմնն է եղել, ես ցանկություն հայտնեցի ընտանիք կազմելու, իսկ ահա Սոսը չէր շտապում, չէր ցանկանում ամուսնանալ: Սոսն իմ կայնքի այն տղամարդն է, ում ես միշտ կհիշեմ: Նա ինձ շատ բան է սովորացրել. մենք միշտ անկեղծ ենք եղել իրար հետ, և ես ուրախ եմ նրա հետ շփվելու համար»։
Երիտասարդ սրտակերի սիրտը մինչ այսօր ազատ է: Դերասանի խոսքերով կանանց մեջ կարևորում է մարդ տեսակը:
Պատրաստեց Past.am-ը: